Մուամար Քադաֆին, հնարավոր է, հիվանդ է, եւ շուտով կարող է լքել Լիբիան` իշխանությունը հանձնելով արդարադատության նախարար Մուհամմադ Ալքամոդային: Տրիպոլիի օդանավակայանում արդեն ինքնաթիռ են պատրաստում Քադաֆիին եւ նրա ընտանիքին Վենեսուելա ուղարկելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ դրանից հետո դադարեցվելու են ռազմական գործողությունները Լիբիայում:

Հաղորդվում է, որ այդ մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել Թունիսում Լիբիայի կառավարության եւ ապստամբների բանակցությունների արդյունքում: Նշվում է, որ բանակցություններին մասնակցել են նաեւ Ուգո Չավեսի ներկայացուցիչները:

Այլ աղբյուրներ նշում են, որ Քադաֆին հիվանդ է եւ Լիբիայի սահմաններից դուրս բուժման կարիք ունի: