Թերթը գրում է, որ Արամ Գրիգորյանը Հայաստանի դատախազներից երրորդն է, ով դիմել է ինքնասպանության վերջին 13 տարվա ընթացքում Արամ Կարապետյանից եւ Վլադիմիր Նազարյանից հետո: Արամ Կարապետյանը ինքնասպանության դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին սպանելուց հետո, նրա աշխատասենյակում, իսկ Վլադիմիր Նազարյանն` իրենց տանը, կախվելու միջոցով, թողնելով գրություն, չմեղադրել որեւէ մեկին. հոգնել է, չի ուզում ապրել: Այդ պահին նա թոշակառու էր:

37-ամյա Արամ Գրիգորյանը 2011թ. հունիսից աշխատում էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում: Ամուսնացած էր, ունի երեք անչափահաս երեխա: Այս երկու օրը շրջանառվում է այն մասին, որ նա եղել է սոցիալապես անապահով վիճակում եւ անգամ ունեցել է պարտքեր: