Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Նա ցանկացել է անձամբ ծանոթանալ մաքսային կառույցի աշխատանքներին և իրականացված բարեփոխումներին, քանի որ ՀՄԿ-ի կողմից Հայաստանի մաքսային համակարգում իրականացված բարեփոխումներին տրվել է բարձր գնահատական: Մասնավորապես, 2009թ.-ին հրապարակված Doing Business զեկույցում Հայաստանն առաջ է անցնել միանգամից 34 կետով:
Նշենք, որ այսօր իր հայաստանյան այցի շրջանակներում Կ. Միկուրիան հանդիպում է ունեցել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Կ Միկուրան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Անցյալ տարվանից ի վեր՝ Հայաստանը մաքսային ասպարեզում արդեն ռազմավարական ծրագիր է որդեգրել, և ես նաև զգում եմ, որ այս նախաձեռնությունը քաղաքական սատարման է արժանացել։
Ծառայությունները պետական եկամուտներ ապահովելու գործում մեծ դեր են խաղում, սակայն միաժամանակ շատ կարևոր է սահմանը գծելու ամբողջ ընթացքը հեշտացնել և ավելի սահուն դարձնել։ Սա իր հերթին կխթանի առևտուրն ու ներդրումները, իսկ դրանք, ինչպես գիտեք, տնտեսական զարգացման շարժիչ ուժն են։ Ես ժամանեցի Հայաստան, որպեզի տեղում ծանոթանամ զարգացումներին և բարձր շրջանակներում կարողանամ քննարկել, թե այս բարեփոխումներ գործում Համաշխարհային մաքսային կազմակերպությունը ինչպե՞ս կարող է առավելագույնս օգտակար լինել»։




























