Նախկին ԽՍՀՄ երկրները պետք է վերամիավորվեն նոր դաշնակցային պետության կազմում, համոզված է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
«Նովի Ռեգիոն» կայքին տված հարցազրույցում իր էքսցենտրիկ հայտարարություններով հայտնի գործիչը հայտարարել է, թե Ուկրաինայի հետ ինտեգրումն անխուսափելի է: «Հեռանկարում դաշնակցային պետության ստեղծումն է նույն 15 հանրապետություններից: Միայն թե մենք առաջարկում ենք դաշնային օկրուգների համակարգը»,- ասել է նա:
Ըստ Ժիրինովսկու, պետք է ընդունել պատմական հաշտեցման ակտ, որով արձանագրվի, թե ցարական, խորհրդային եւ նոր Ռուսաստանները նույն պետությունն են:




























