Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը օգոստոսի 17-ին դիմում է ներկայացրել Հայոց համազգային շարժում կուսակցությունից դուրս գալու մասին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արզումանյանը հաստատեց տեղեկությունը: Նա նաեւ նշեց, որ ՀՀՇ վերջին համագումարից` 2010թ. հուլիսի 17-ից հետո դադարեցրել էր իր անդամությունը կուսակցությանը, իսկ այժմ պարզապես դիմումով ամրագրել է իր հեռացումը: 

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հայտնել էր, թե Ալեքսանդր Արզումանյանը շուտով անդամակցելու է իրենց կուսակցությանը: