Լիբանանի խորհրդարանի առաջին օրենսդրական նիստին, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի եւ Հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին վերընտրվել է Նախագահների, երեսփոխանների եւ նախարարների դատավարության գերագույն խորհրդի անդամ, հաղորդում է Hayknews.com-ը:
Լիբանանի ներկա կառավարական խոր ճգնաժամի պայմաններում ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի եւ Հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչի վերընտրությունը` նման գործառույթներ իրականացնելու կոչված գերագույն խորհրդին, ընդգծում է համալիբանանյան առումով լիբանանահայ համայնքի ներկայացուցիչի նկատմամբ առկա վստահությունը։





























