ՀՌԱԿ նորընտիր ատենապետ Հարություն Առաքելյանը վերջին անգամ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Դաշինք» կուսակցության նախկին նախագահ Սամվել Բաբայանին տեսել է մեկ տարի առաջ, իսկ հիմա տեղեկություն չունի նրանից: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց Առաքելյանը:

Հիշեցնենք, որ 2007թ նոյեմբերի 24-ին, իր գրեթե երկամյա գոյությունից հետո, Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության համագումարը կայացրեց որոշում, ըստ որի` կուսակցությունը վերակազմակերպվում է եւ միանում է «Հայաստանի Ռամկավար Ազատական» կուսակցությանը: Այնուհետեւ` ՀՌԱԿ-ին միացավ նաեւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

Երկու կուսակցությունների ղեկավարներն էլ այդպես էլ դիմում չներկայացրին ՀՌԱԿ-ին անդամագրվելու համար, իսկ 2010թ մարտի 30-ի ասուլիսի ժամանակ Բաբայանը նշել էր,որ ինքն իր առաքելությունն ավարտվել է դեռ 99 թվականին եւ քաղաքականությամբ չի ցանկանում զբաղվել: Ըստ շրջանառվող լուրերի` այժմ նա հեռացել է Հայաստանից: