Life News ինտերնետային լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արամ Գաբրիելյանովն այսօր՝ օգոստոսի 19-ին, վիճել, ապա ծեծկռտուքի մեջ է մտել «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия) կուսակցության անդամ, ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Միխեեւի հետ։

Ինչպես տեղեկացնում է «Նորությունների ռուսական ծառայությունը», ծեծկռտուքի պատճառ է դարձել պատգամավորի նացիստական գլխարկի մասին Life News-ում հրապարակված հոդվածը։

Սկանդալային դեպքը տեղի է ունեցել, նրանց, ռուսական RenTV հեռուստաալիքի «Ռուսական հեքիաթներ» հաղորդման ավարտից հետո։ Հաղորդման հեղինակ Սերգեյ Դորենկոն երկուսին էլ հրավիրել էր հաղորդման հյուր, որպեսզի քննարկեն Life News-ում հրապարակված հոդվածը, գրում է Lenta.ru-ն։

Հաղորդման ավարտից հետո Միխեեւը Գաբրիելյանովին սկսել է վիրավորել, ինչի արդյունքում ծեծկռտուք է սկսվել։