Կորեայի Ժողովրդադեմոկրատական հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Իրը պաշտոնական այցով ուղեւորվել է Ռուսաստանի Դաշնություն, օգոստոսի 20-ի առավոտյան հաղորդել է Կրենմի մամուլի ծառայությունը:
«ԿԺԴՀ առաջնորդը Ռուսաստան կատարելիք այցի շրջանակներում ծրագրում է այցելել Հեռավորարեւելյան եւ Սիբիրյան դաշնային օկրուգներ: Այցի հիմնական միջոցառումը կլինի Դմիտրի Մեդվեդեւի եւ Կիմ Չեն Իրի հանդիպումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ոչ պաշտոնապես հաղորդվել էր Կիմ Չեն Իրի` ՌԴ ժամանելու վերաբերյալ. «Ռենհապ» գործակալության աղբյուրները հայտարարել էին, որ Կիմ Չեն Իրի զրահագնացքը տեղական ժամանակով ժամը 05:00-ին անցել է Տումաննայա գետի կամրջի վրայով` հատելով ռուսական սահմանը:
Վերջին անգամ Կիմ Չեն Իրը Ռուսատան էր ժամանել 2002 թ., երբ հանդիպում էր ունեցել ՌԴ երկրորդ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Lenta.ru-ն հիշեցնում է, որ ԿԺԴՀ առաջնորը ճամփորդում է գերազանցապես երկաթուղով:




























