Հարավային Օսիայի նախագահի պաշտոնի պոտենցիալ թեկնածուն` Ալան Կոչիեւը, ծեծել է պատգամավոր Ալեքսանդր Պլիեւին, այդ մասին «Ինտերֆաքսին» օգոստոսի 19-ին հայտնել է գլխավոր դատախազությունը:

Դատախազության տվյալներով, Կոչիեւը երկու ընկերների հետ միասին «ՎԱԶ-2110» ավտոմեքենայով եկել է Պլիեւի մոտ եւ «արտահայտել է իր դժգոհությունը` Հարավային Օսիայի նախագահի պաշտոնում առաջադրելու կապակցությամբ»:

«Դրանից հետո Կոչիեւը եւ նրա ընկերները սկսել են ոտքերով խփել Պլիեւին, հարվածել են նաեւ նրա գլխին: Պլիեւին տեղափոխել են հանրապետական հիվանդանոց, որտեղ ներքին շրթունքի վրա` վեց, իսկ վերին շրթունքի վրա երեք կար են դրել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հարավային Օսիայի գլխավար դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածի 3-րդ մասով, հաղորդում է «Res» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի նախագահի ընտրությունները նշանակվել են 2011 թ. նոյեմբերի 13-ին: Գործող նախագահ Էդուարդ Կոկոյտին երրորդ անգամ չի առաջադրելու իր թեկնածությունը: