ՀՌԱԿ անդամը Հարություն Առաքելյանին մեղադրում է կուսակցական գրասենյակի հետ կապված մեքենայությունների մեջ:  Ինչպես  NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը,  օգոստոսի 17-ին ՀՌԱԿ անդամ Սլավա Սարգսյանից դատախազություն բողոք է ստացվել, ըստ որի ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն օտարել է  կուսակցության գրասենյակը եւ կուսակցության քարտուղար Կարեն Կակոյանի հետ մեքենայություններ իրականացրել:

Բողոքի հետ միասին Սարգսյանը դատախազություն է ուղարկել «Ազգ» թերթի հուլիսի 27-ի համարը: Նամակն ու հոդվածը օգոստոսի 19-ին փոխանցվել են ոստիկանություն`  ստուգելու համար ներկայացված տեղեկությունների համապատասխանությունն իրականությանը: Արդյունքների մասին կտեղեկացվեն ինչպես դիմումատուն, այնպես էլ գլխավոր դատախազությունը: