Ամերիկյան հեռուստատեսության սկանդալային աստղ, 30-ամյա Քիմ Քարդաշյանն այսօր Սանտա Բարբարայում (Կալիֆոռնիա) ամուսնանում է հայտնի բասկետբոլիստ, 26-ամյա Քրիս Համֆրիսի հետ, որի հասակը 2,06մ է, հաղորդում է  «Nouvelles d`Arménie»-ին:

Հարսանեկան զգեստը պատրաստվել է դիզայներ Վերա Վոնգի կողմից: Ինչպես հաղորդում է «Daily Mail»-ը, դժգոհ լինելով նշանադրության կապակցությամբ  ստացած 20,5 կարատանոց եւ 2 մլն դոլար արժողությամբ մատանիից, հարսնացուն այդ նշանավոր օրվա համար ձեռք է բերել ավելի աչքի ընկնող զարդեր:

Ամերիկայի ամենահայտնի հարսնացուն «MybridalBling.com»-ից  գնել է արհեստական ադամադներով զարդարված պայուսակ եւ հագուստ` ստանալով «Միսիս Համֆրիս» գրությամբ մոդելների հավաքածու:

Քարդաշյանն ու Համֆրիսը նշանադրվել էին մայիսին` վեցամսյա բուռն սիրավեպից հետո: Ըստ լուրերի` նրանց հարսանիքը կարժենա 10 մլն դոլար:

Սա իսկապես լինելու է  օր` առանց խնայողությունների. օրիորդ Քարդաշյանը կրելու է  Վերա Վոնգի հեղինակած հագուստը, կտրելու է հարսանեկան 20 000 դոլար արժողությամբ տորթը,  ստանալու է 172 000 դոլարի հարսանեկան նվերներ «Gearys»-ից: