ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կքննարկի բանաձեւի նախագիծը, որը դատապարտում է Սիրիայի կառավարությանը ընդդիմադիր  կուսակցության ակցիայի մասնակիցների հանդեպ բռնաճնշումներ կիրառելու համար:

Փաստաթուղթը կոչ է անում ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով` ուսումնասիրելու Սիրիայում մարդու իրավունքների զանգվածային խախտումները:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ իր հեռուստաելույթում նախազգուշացրել է, որ ռազմական միջամտություն չլինի իր երկրի գործերին:

Ասադը նաեւ խոստացել է, որ հաջորդ տարվա սկզբին Սիրիայում կկայանան խորհրդարանական ընտրություններ բազմակուսակցական հիմքով: Այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը: