Հայաստանի կենտրոնական բանկի 2010 թ. ֆինանսական վնասը պահուստների հանրագումարը գերազանցում է 21.8 մլրդ դրամի չափով: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած տեղեկանքում:
ՀՀ Կենտրոնական բանկի մասին օրենքի համաձայն` ՀՀ կառավարությունը պարտավոր է այդ դեպքում ԿԲ-ին տրամադրել անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակ, ինչն էլ իրականացվել է ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի որոշումով:
Նախորդ տարվա դրությամբ` ԿԲ-ն արդեն ստացել էր 55.6 մլրդ դրամի մուրհակ, քանի որ տարիներ շարունակ աշխատում է վնասով: Կառավարությունը պարզապես 55 մլրդ արժողությամբ մուրհակը փոխարինել է մոտ 80 մլրդ դրամ արժողությամբ մուրհակով:
ԿԲ-ն իրավասու է պահանջել մարել այդ մուրհակները (այն կարող է իրականանալ պետական բյուջեի հաշվին):
Նշենք, որ ԿԲ-ն Հայաստանի ամենաբարձր աշխատավարձ վճարող մարմիններից մեկն է: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ միջին աշխատավարձը ԿԲ-ում ամսական 403 հազար դրամ է, իսկ ԿԲ նախագահը ստանում է ամսական 1.35 մլն դրամ:




























