Շաբաթ օրը Սանտա Բարբարայում կայացավ այս ամռան ամենասպասված հարսանիքը. հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ամուսնացավ հայտնի բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ։

Հարսանեկան զգեստը պատրաստվել է դիզայներ Վերա Վոնգի կողմից: Պսակադրության արարողությանը ներկա են գտնվել հայտնի բազմաթիվ մարդիկ՝ դերասանուհի Եվա Լոնգարիան, Լինդսեյ Լոխանը, երգչուհիներ Ավրիլ Լավինը, Մել Բին, թենիսիտուհիներ Վինուս եւ Սերենա Վիլյամսները։

Անվտանգության միջոցները տարածվել են նաեւ հյուրերի վրա, նրանց ստուգել են մետաղորսիչ սարքով, վերցրել հեռախոսներն ու տեսախցիկները, հայտնում է The Daily Mail-ը։

Պարբերականի վկայությամբ, People ամսագիրը 1,5 մլն դոլարով գնել է հարսանեկան լուսանկարներ անելու էքսկլյուզիվ իրավունքները։ Հարսանիքը նաեւ հեռարձակվել է E! ցանցով, որն էլ երկու մասից բաղկացած ռեալիթի-շոու է նկարահանել։

The Daily Mail-ը հրապարակել է հարսանիքի մի քանի ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ։