Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտնել է ինքը` նահանգապետը` հավելելով, որ դիմումը ուղարկվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին երկուշաբթի` օգոստոսի 22-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մատվիենկոն, ինչպես ակնկալվում է, ընտրվելու է Դաշնային խորհրդի խոսնակ: Այդ պաշտոնը նրան խոստացել էր Դմիտրի Մեդվեդեւը: