Թուրքիայում ձերբակալվել է  հակահայ թուրք գործիչ Մեհմեդ Փերինչեքը:

Մեհմեդ Փերինչեքի ձերբակալության համար առիթ է հանդիսացել «Էրգենեկոն»-ի` թուրքական բարձրաստիճան սպաների եւ մի շարք քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների կողմից իշխանությունների դեմ «դավադրություն» կազմակերպելու գործի հետ նրա ունեցած առնչությունները, հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով թուրքական haberturk թերթը:

Նշենք, որ Մեհմեդ Փերինչեքի հայրը` Դողու Փերինչեքը եւս ծավալում է հակահայ գործունեություն: Նա ղեկավարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարող «Թալեաթ փաշա» կազմակերպությունը: Ներկայումս Դողու Փերնիչեքը «Էրգենեկոն»-ի գործի հետ կապված գտնվում է բանտում:

Թուրք լրագրողները պարզել էին, որ նա ունի հայկական արմատներ: