Fortune Oil նավթային եւ գազային ընկերությունը Ջերրի Գորմանին նշանակել է Հայաստանում երկաթահանքի արդյունահանման նախագծերի տնօրեն, նա իր պարտականությունների կատարմանն անցնելու է հոկտեմբերի 1-ից:
Գորմանը աշխատանքի ավելի քան 30-ամյա փորձ ունի լեռնամետալուրգիական ոլորտում, հաղորդում է «Fox Business»-ը:
Մինչ իր նշանակումը Գորմանը 9 տարի աշխատել է «Eurasian Natural Resources Corporation» ընկերությունում: Նա լինելու է Հայաստանում Fortune Oil ընկերության ամենաբարձր վարձատրվող աշխատակիցը եւ իրականացնելու է կապը բոլոր գործընկերների հետ, ներառյալ` SRK Consulting-ի (Մեծ Բրիտանիա), ProMet Engineers-ի (Ավստրալիա), Sinosteel Group-ի (Չինաստան), Հայաստանի կառավարության եւ Չինաստանի դեսպանատան միջեւ:



























