Մոսկվայում ավարտված հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մկրտչյանը 10 կմ սկրետչ մրցաձեւում փոխչեմպիոն դառնալուց հետո հաջող հանդես եկավ նաեւ 12 միջանկյալ վերջնագծով 24 կմ միավորներով մրցավազքում: Մկրտչյանը միայն մեկ միավոր պարտվեց գերմանացի Դոմենիկ Վայնշտայնին եւ գրավեց երկրորդ տեղը: 20 տարի Հայաստանի ներկայացուցիչն այս կարգի մրցաշարում մեդալ չէր նվաճել: