Մինչ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանն արտասահմանում հանգստանում է, համակարգում ակտիվորեն քննարկվում է որ սա այս պաշտոնում իր վերջին հանգիստն է, եւ վերադառնալուց հետո նա հրաժարականի դիմում է գրելու, թեեւ ՃՈ պետը հերքում է սա: Եթե ամիսներ առաջ նրա` այս պաշտոնից ազատվելը պայմանավորում էին նոր պաշտոնի` ՀՀ ոստիկանապետի տեղակալ կամ Երեւանի ոստիկանապետ դառնալու հավանականությամբ, ապա հիմա այդ մասին խոսք չկա: Որոշ ենթադրությունների համաձայն` չի բացառվում, որ Մ.Օհանայանը հայտնվի ոստիկանության շտաբի պետի պաշտոնում, այն էլ գեներալի կոչումով: Սակայն բոլորը պնդում են, որ Օհանյանի դիրքերը թուլացել են, եւ դա պայմանավորում են նաեւ ՃՈ-ում իրականացվող բարեփոխումներով, որ, ավտոճանապարհային խախտումներից բացի, զբաղվելու են նաեւ պարեկապահակային ծառայությամբ:
Կարճ ասած, առաջիկայում կադրային լուրջ վերադասավորումներ են սպասվում ՃՈ ոլորտում: Որոշ լուրերի համաձայն, այս պաշտոնին աչք ունի ՃՈ պահակապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը:




























