Իրանի Իսլամական Հանրապետությունը նոր գլխավոր հյուպատոս է նշանակել Բաթումիում: Ինչպես հայտնում է «Գրուզիա online»-ը` վկայակոչելով Tehran Times-ը, Բաթումիում Իրանի գլխավոր հյուպատոս է դարձել Արզաջանին:
Բաթումիում հյուպատոսությունը բացվել է երկու տարի առաջ:
Նշենք, որ Բաթումիում գործում են նաեւ Թուրքիայի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Հայաստանի հյուպատոսությունները:




























