Ուկրաինայի Գերագույն Ռադայում օգոստոսի 23-ին օրինագիծ է ներկայացվել Ուկրաինայի նախագահին իմպիչմենթի ենթարկելու կարգի մասին: Նախաձեռնողը ընդդիմադիր «Փոփոխությունների ճակատ» կուսակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկն է:

Այդ մասին տեղեկատվությունը զետեղված է կուսակցության պաշտոնական կայքում: Ըստ փաստաթղթի, իմպիչմենթի գործընթաց կարող է սկսել 90 պատգամավորներից բաղկացած խումբը` խորհրդարանի հինգերորդ մասը, իսկ նախագահին անցստահություն հայտնելու համար հարկավոր է 226 քվե:

Յացենյուկը չի թաքցրել, որ իր նախաձեռնությունը նպատակ ունի օգտագործել Յանուկովիչի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար: