Պատժամիջոցների հետեւանքով ՌԴ–ից հեռացած մի շարք ամերիկյան ընկերություններ չեն հաշտվել ստեղծված իրավիճակի հետ եւ ուղիներ են փնտրում ՌԴ–ից ապրանքներ գնելու համար։
Թուրքական Yeni Safak–ի փոխանցմամբ՝ թուրք գործարարները պատմել են, որ ամերիկյան ընկերություններն իրենց առաջարկում են որոշակի միջնորդավճարի դիմաց Ռուսաստանից ապրանքներ գնել եւ փոխանցել իրենց Թուրքիայի գրանցումով։
Նշվում է, որ ամերիկյան ընկերությունների պահանջների մեջ գլխավոր տեղում են նավթաքիմիական արտրադրանքը, թանկարժեք քարեր եւ մետաղներ եւ այլն։





























