ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը, ում վրայից հանել էին բռնաբարության հետ կապված բոլոր մեղադրանքները, այժմ ինքը կարող է դատի տալ այդ հանցագործության մեջ իրեն մեղադրող սպասուհուն: Այդ մասին հայտարարել է Սթրոս-Կանի իրավաբաններից Բենջամին Բրաֆմանը:
Ինքը` Սթրոսս-Կանը, սարսափելի պատմությունից հետո կարող է ԱՄՆ-ից վերադառնալ հարազատ Ֆրանսիա, գրում է Los Angeles Times-ը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, Նյու-Յորքի դատարանը հանել էր ԱՄՀ-ի նախկին ղեկավար Սթրոս-Կանի ներկայացված բոլոր մեղադրանքները, ով մեղադրվում էր բռնաբարության մեջ: Նրա դեմ հարուցված քրեական գործը փակված է:




























