Մուամար Քադաֆին հրեա բարեկամներ ունի:
Իսրայելում բնակվող 75-ամյա Գիտա Բոարոն «Իսրայել-խա-Յոմ» թերթին տված հարցազրույցում պնդել է, որ «Քադաֆիի տատիկը իր տատիկի քույրն է եղել»: «Նրա տատիկը իմ հայրիկի տատիկն է եղել: Նա հրեա է եղել, դարձել է մահմեդական եւ ամուսնացել տեղի շեյխի հետ: Նա երեխաներ է ունեցել, իսկ Մուամարը նրա թոռն է, այնպես որ նրան կարելի է հրեա համարել, քանի որ նրա տատիկը հրեա է եղել»,-հայտնել է նա, հաղորդում է իսրայելական MIGnews.com-ը:
Բոարոն հիշում է, որ փոքր տարիքում խաղացել է Քադաֆիի հետ: Նրա խոսքով, բռնապետ դառնալուց առաջ «նա լավ տղա է եղել»: «Ես նրան տեսել եմ նախքան ընտանիքիս` Իսրայել տեղափոխվելը: Նա 7 տարեկան էր, իսկ ես` 13»,-հայտնել է նա:
Բոարոն կարծում է, որ Քադաֆին «միշտ սիրել է հրեաներին եւ նրանց ոչ մի վատություն չի արել»:




























