Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ընդհանուր կարողությունը տարեսկզբից նվազել է 53,94 միլիարդ դոլարով, հայտնում են Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալները: Առաջինը սրա վրա ուշադրություն է դարձրել «ՌԻԱ Նովոստին»։ Ռուս միլիարդատերերի մեջ կապիտալի ամենամեծ կորուստը կրել է «Սեվերստալ»-ի համասեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը՝ 7,53 միլիարդ դոլար: 2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ նրա կարողությունը գնահատվում է 21,3 միլիարդ դոլար:
Երկրորդ ամենամեծ կորուստը Ռոման Աբրամովիչինն է, որի կարողությունը նվազել է 7,34 միլիարդ դոլարով՝ մինչեւ 10,7 միլիարդ դոլար: Առավելագույնը 2021 թվականի փետրվարի 21-ին գործարարի կարողությունը գնահատվել է 19,6 միլիարդ դոլար: Աբրամովիչը խոշորագույն բաժնետեր է Evraz-ում, որը պողպատի երկրորդ արտադրողն է Ռուսաստանում եւ ունի բաժնետոմսեր «Նորիլսկի նիկել»-ում:
«Ինտերրոս» կառավարող ընկերության սեփականատեր եւ նախագահ Վլադիմիր Պոտանինը չորս ռուսաստանցիներից մեկն է, ում հաջողվել է տարեսկզբից մեծացնել իրենց կարողությունը՝ չնայած ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների պատժամիջոցներին։ Այն աճել է 2,12 մլրդ դոլարով՝ կազմելով 33 մլրդ դոլար։ Վարկանիշում Վլադիմիր Պոտանինը 35-րդն է։ Ռուսաստանցի մյուս գործարարները, որոնց հաջողվել է մեծացնել իրենց կարողությունը 2022 թվականին, եղել են՝
PhosAgro-ի հիմնադիր եւ ամենամեծ բաժնետեր Անդրեյ Գուրեւը (+3,33 միլիարդ դոլար, մինչեւ 11,2 միլիարդ դոլար),
Wildberries-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը (+ 1,10 միլիարդ դոլար, մինչեւ 6,71 միլիարդ դոլար),
«Մետալոինվեստ»-ի համասեփականատեր Անդրեյ Սքոչը (+545 մլն դոլար, մինչեւ 5,59 մլրդ դոլար)։
Ռուս միլիարդատերերի մեջ ամենափոքր կորուստները ցույց է տվել «Մագնիտ» մանրածախ ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին՝ տարեսկզբից նրա կարողությունը նվազել է ընդամենը 171 միլիոն դոլարով՝ հասնելով 4,9 միլիարդ դոլարի։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ նա վարկանիշում զբաղեցնում է 495-րդ տեղը։
Ըստ Bloomberg-ի՝ Տիմչենկոյին է պատկանում «Սիմուր»-ի 14,45 տոկոսը եւ ՆՈՎԱՏԷԿ-ի 23,5 տոկոսը: Փետրվարի 28-ին Տիմչենկոն ընկել է ԵՄ պատժամիջոցների տակ, ինչպես նաեւ «Սեւերստալ»-ի ղեկավար Ալեքսեյ Մորդաշովը, Alfa Group-ի հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանը, Alfa Bank-ի տնօրենների խորհրդի նախագահ Պյոտր Ավենը, USM Holdings-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովը եւ այլք, հայտնում է РБК-ն։




























