Նորապսակներ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն ու բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը աղմկալի հարսանիքից հետո մեկնել են կարճ մեղրամիսի իտալական Կապրի կղզի:

Սակայն ամսվա վերջին զույգը կվերադառնա, քանի որ Քիմը կիրակի Լոս Անջելեսում մասնակցելու է MTV Video Music Awards –ի մրցանակաբաշխությանը, հաղորդում է contactmusic.com-ը:

Չնայած որ հարսանիքը կայացել էր անցած շաբաթ, մամուլում դեռ շարունակվում են հարսանեկան արարողության, ինչպես նաեւ հարսնացուի զգեստի վերաբերյալ քննարկումները: Այսպես, ամերիկյան «People» ամսագիրը ներկայացրել է հարսանիքի ժամանակ Քարդաշյանի կրած երեք զգեստների էսքիզները: