Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհն առավոտյան մարվել է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, NEWS.am-ին պատմեց Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։

Նշենք, որ 5 օր առաջ այդ հատվածում ադրբեջանցիներն անիվներ էին այրել ու գլորել ձորը։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիս քաղաքի մոտակա սարում հրդեհ է բռնկվել։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Նորաբակ եւ Ներքին Շորժա գյուղերի մոտակա սարում։