NEWS.am-ը ներկյացանում է «EurasiaNet»-ի կայքում հրապարկված Ջոշուա Կուչերի հոդվածը.

«Ադրբեջանը, որը հաստատեց Ռուսաստանից հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) С-300 նոր համակարգի գնման փաստը` այն ցուցադրելով վերջերս Բաքվում կայացած զորահանդեսում,  «ակնթարթորեն դառնում է տարածաշրջանում  առավել մարտունակ զինիթահրթիռային համակարգի տերը», «IMINT & Analysis»-ում գրում է ՀՕՊ ոլորտի վերլուծաբան Շոն Օ` Քոննորը:

Վաճառքի առավել ինտրիգային կողմ այն է, որ Ադրբեջանի թշնամին` Հայաստանը համարվում է Ռուսաստանի ամուր ռազմական գործընկերը. Ռուսաստանը տեղակայել է իր զորքերը Գյումրիի մեծ ռազմաբազայում,  ինչպես նաեւ մեծ զեղչերով զենք է մատակարարում հայկական ուժերին (եթե ավելի լայն դիտենք`հայերին, որոնք վերահսկում են  Ադրբեջանից վերցված Լառնային Ղարաբաղի տարածքը): Այս ամենն, անկասկած, այն պատճառներից մեկն էր, թե ինչու էր Ռուսաստանը ժխտում վաճառքի փաստը, եւ այդ կեղծիքը բացահայտվեց Բաքվի կենտրոնում զորահանդեսի ժամանակ:

«Անկախ հանրությունից վաճառքի փաստը թաքցնելու Ռուսաստանի շարժառիթներից` «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի կողմից  պայմանագրի ժխտումը հետաքրքիր երեւույթ է:  Մի կողմից  «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի եզրահանգումները կարող են ճիշտ լինել, եթե հայտարարության պահին դեռ լիարժեք պայմանգիր գոյություն չուներ: Պայմանագիրը վերջնականացնելը եւ  հայերի անհանգստությունը  փարատելու նպատակով դրան հաջորդող հայտարարության բացակայությունը գործողությունների տրամաբանական ընթացք է:

Այս միջադեպն առիթ կարող է լինել կասկածի տակ առնելու Ռուսաստանի կողմից այլ պետություններին սպառազինությունների վաճառքի վերաբերյալ հետագա ցանկացած ժխտում` դիտորդների մոտ հարց առաջացնելով, թե  «ինչ է իրականում կատարվում»:

Շարունակվում են քննարկումներն այն մասին, թե արդյոք Ռուսաստանը  ՀԱՊԿ մեխանիզմի միջոցով կմիջամտի հակամարտությանը  հայկական կողմից,  եթե  պատերազմ լինի Ղարաբաղի համար: Եթե այո, ապա ռուսական հրթիռները, իսկ ինչն ավելի կարեւոր է, նաեւ օդանավերն ու օդաչուները կխփվեն  ռուսական ՀՕՊ-ի կողմից:

Միաժամանակ Օ` Քոնները հետաքրքիր մանրամասն է նշում. ՀՕՊ նոր համակարգը Լեռնային Ղարաբաղը ծածկելու լայն դիապազոն կունենա, սակայն չի ծածկի Հայաստանի հյուսիսում գտնվող Ռուսաստանի ռազմաբազան: «Ադրբեջանը ներկայումս շահագործում է  С-200 (SA-5 GAMMON)-ի երկու  զինթահրթիռային մարտկոց` Բաքվում եւ Մինգեչաուրում.  С-300ПМУ-2-ը այդ երկու համակարգերի տրամաբանական փոխարինողն է: Բացի այդ, С-200 համակարգերում  «Ֆավորիտ» զենիթահրթիռային մարտկոցի օգտագործումը կծածկի Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի եւ Հայաստանի մեծ մասը` միաժամանակ հաջող կերպով Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան դուրս թողնելով հասանելիությունից»: