Հայաստանի բանակը սպառում է միայն տեղական արտադրության հավկիթ, եւ գյուղնախարարության տեղեկատվությունն այն մասին, որ բանակին մատակարարվում է ներմուծված հավկիթ չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ի պատասխան NEWS.am-ի հարցմանը հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ըստ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի, Հայաստանը ամսական մոտ 1 մլն հատ ձու է ներկրում Ուկրաինայից, եւ որ թռչնաբուծարաններից մեկը տրամադրում է ներմուծված հավկիթը պաշտպանության նախարարությանը: Ըստ լուրերի` ձվի մատակարարման պայմանագիրը շահել է «X գրուփ» ընկերությունը, որի կազմում է ընդգրկված «Արաքս» թռչնաֆաբրիկան:



























