Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Սոմալիի հանդեպ դրսեւորված մարդասիրությունը հերթական քաղաքական խաղն է, որի նպատակը Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնի վրա Թուրքիայի համար դրական իմիջի ստեղծումն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Մելքոնյանի խոսքով, ներկայումս Թուրքիան փորձում է «հումանիստի իմիջ» ստեղծել: Իհարկե, Սոմալին հայտնի է իր ծանր սոցիալական վիճակով եւ համար առիթ է հանդիսանում վերոնշյալ նպատակին հասնելու համար:

Մելքոնյանը բացառել է, որ թուրքական իշխանությունները հաջողության կհասնեն այդ գործում:

Հիշեցնենք, որ վերջերս Սոմալի կատարած այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր պետությունը մոտակա ժամանակներս դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Սոմալիում:

Նա նաեւ խոստացել էր խոշոր ներդրումներ կատարել Մոգադիշոյի ենթակառուցվածքային ծրագրերում: