Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի արտահայտությունը «Աբխազիայի հետ սահմանի այն կողմում ապրողների մասին» այլատյացության դրսեւորում է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Գիտության մեջ մարդկանց ցանկացած բաժանում «մենք»-ի եւ «նրանք»-ի` քաղաքական, սոցիալական, ռասայական եւ այլ առանձնահատկություններով ու որակներով, երբ «մենք» լավն են, իսկ «նրանք»` վատը, կոչվում է այլատյացություն: Ուստի Սահակաշվիլիի ասածը միանշանակ այլատյացություն է»,- նկատել է փորձագետը:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը Անակլիայում իր ելույթի ժամանակ ձեռքով ցույց էր տվել Աբխազիայի կողմն ու ասել, թե այնտեղ «մոնղոլոիդների ժառանգներ ու բարբարոսներ» են ապրում, իսկ սահմանի այս կողմում «հնագույն քաղաքակրթություն է»:




























