Թերթը գրում է, որ վերջին օրերին քաղաքական կուլիսներում կրկին քննարկվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցը: «Իսկ որպես վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդներ` նշվում են  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի անունները: Որոշ տեղեկությունների համաձայն` Հ. Աբրահամյանն իր շրջապատին վստահեցրել է, որ սեպտեմբերի վերջին նշանակվելու է վարչապետի պաշտոնում, եւ , որ դաարդեն համաձայնեցրել է ՀՀ նախագահի հետ: Ինչ վերաբերում է Ի. Զաքարյանին հնարավոր նշանակմանը, ապա խոսակցություններ են շրջում, թե այդ հարցում նրան աջակցում է ռուսաստանցի իր գործընկեր` ՌԴ Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը»,- գրում է «168 ժամ»-ը: