ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը` Ծաղիկ Ռուբոն, գալիք խորհրդարանական ընտրություններին պայքարելու է ոչ միայն իր անունը ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգկելու ուղղությամբ, այլեւ իր աղջկա` Անահիտ Գեւորգյանի: Մեր տեղեկություններով` նա ջանք չի խնայում իր ցանկությունն իրականություն դարձնելու համար, որի դիմաց պատրաստակամություն է հայտնել ընտրություններին ֆինանսական լուրջ ծախսեր անել: Ավելին` ասում են, որ նա մտադիր է վաճառել Դավթաշեն թաղամասի իր սեփականություն հանդիսացող շուկան` հանուն աղջկա ապագայի: