Ամերիկյան Forbes-ը աշխարհի ամենազդեցիկ կին է անվանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։

Յուրաքանչյուր տարի հրապարակվող վարկանիշային ցուցակում հայտնվել են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, երրորդ տեղում Բրազիլիայի պատմության մեջ առաջին կին-նախագահ Դիլմա Ռուսեֆն է։

4-րդ տեղը զբաղեցրել է PepsiCo-ի ղեկավար Ինդրա Նույին, 5-րդում՝ Facebook-ում բարձր պաշտոն զբաղեցնող Շերիլ Սանդբերգը։

6-րդ տեղուրմ Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդա Գեյթսն է, ով բարեգործական ամենամեծ՝ Bill & Melinda Gates Foundation կազմակերպության համանախագահն է։ 7-րդ հորիզոնականը զբաղեցնում է Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդ Սոնյա Գանդին։ 8-րդ տեղում ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման է։ Նրան հաջորդում է վերջերս ԱՄՀ տնօրեն դարձած Քրիստին Լագարդը։

Ազդեցկ կանանց տասնյակը եզրափակում է Kraft Foods-ից Իռեն Ռոզենֆելդը։

11-րդ տեղում Լեդի Գագան է։ 

Օփրա Ուինֆրին, ով մի ժամանակ վարկանիշային ցուցակում բրոնզե մեդալակիր էր, այս տարի 14-րդ տեղում է։ 17-րդ տեղում Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսն է, 18-րդում՝ երգչուհի Բեյոնսեն։ Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Հիլարդը 23-րդ հորիզոնականում է։ 29-րդ տեղն զբաղեցրել է դրասանուհի Անջելինա Ջոլին։ 85-ամյա Ելիզավետա 2-րդ թագուհին 49-րդ տեղում է։ Հայամետ կոնգրեսական Նենսի Փելոսին հաստատվել է 52-րդ հորիզոնականում։

Ցուցակում 65 ամերիկուհի, երեք չինուհի եւ նույնքան հնդկուհի կա։