ՀՀ Վերաքննիչ դատարանը օգոստոսի 24-ի դատական նիստում մերժել է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եւ «Երկիր» օրաթեթրի վերաքննիչ բողոքները` օրինական ուժի մեջ թողնելով Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի հունիսի 8-ի վճիռը, համաձայն որի` «Երկիր» օրաթերթը պետք է պատգամավորին վճարի 280 հազար դրամ, որից 200 հազարը Տ. Արզաքանցյանի մասին Հրանտ Բագրատյանի «լակոտ» արտահայտությունը տպագրելու, իսկ 80 հազար` դատական ծախսերը փոխհատուցելու համար:
Թերթը հիշեցնում է, որ ԱԺ պատգամավոր , գործարար, հանրապետակն Տիգրան Արզաքանցյանը դիմել էր ՀՀ Վերաքննիչ դատարան` խնդրելով ամբողջությամբ բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. Հունիսի 8-ին կայացած վճիռը եւ փոխել այն` մասնավորապես խնդրելով «Երկիր» խմբագրություն» ՍՊԸ-ից բռնագանձել 3 մլն դրամ` որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ բռնագրավել 500 000 դրամ` որպես փաստաբանական ծառայության վճար:
«Երկիր» օրաթերթը եւս դիմել էր Վերաքննիչ դատարան` բողոքարկելով առաջին ատյանի դատարանի վճիռը:




























