Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբների զորավարժությունների ժամանակ ամերիկյան Black Hawk ուղղաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով երեք մարդ մահացել է, շաբաթ օրը հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, հայտնում է Reuters-ը։
«Ամերիկյան Black Hawk ուղղաթիռը, որը թռչում էր․․․ զորավարժությունների, տեխնիկական խնդրի պատճառով վթարի է ենթարկվել պաշտպանության ազգային համալսարանի կամպուսում»,- ասել է պաշտպանության նախարարության խոսնակ Էնայթուլլահ Խուրազմին՝ հավելելով, որ նաեւ հինգ մարդ է վիրավորվել։
Թալիբները վերահսկողության տակ են վերցրել ամերիկյան արտադրության մի քանի ինքնաթիռներ այն պահից, երբ գրավել են երկիրը մեկ տարի առաջ: Դեռեւս պարզ չէ, թե դրանցից քանիսն են գործում։ Ամերիկյան զորքերը հեռանալիս միտումնավոր վնասել են ռազմական տեխնիկայի մի մասը, իսկ աֆղանական ուժերը որոշ ուղղաթիռներ տեղափոխել են Կենտրոնական Ասիայի երկրներ:





























