Թուրքիայի վերաբերյալ Wikileaks-ի նոր փաստաթղթերից է ներկայացրել թուրքական Hurriyet-ը։
1994-ի օգոստոսի 8-ի թվագրությամբ մի գրության մեջ նշվում է, որ Անկարայում այն ժամանակվա ԱՄՆ դեսպան Ռիչարդ Բարքլին խորհուրդ է տալիս ամերիկացի պաշտոնյաներին ճիշտ բացել PKK-ի հապավումը։ «PKK-ի հապավումը՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» է, ոչ թե «Քրդական բանվորական կուսակցություն»։ Դրանց միջեւ տարբերությունը մեծ է»,-ասել է դեսպանն ու այդ գրությունն ուղարկել ԱՄՆ արտգործնախարարություն եւ Կիպրոսում ԱՄՆ առաքելության գրասենյակ։
Մեկ այլ փաստաթղթի մեջ Անկարայում ԱՄՆ դեսպանությունը նշել է, թե Էրդողանի եւ մյուս թուրք պաշտոնյաների հետ ում միջոցով եւ ինչ հեռախոսահամարներով կարելի է կապնվել։
Մի փաստաթղթում էլ ներկայացվում է թուրքական կառավարության մի պահանջ, ըստ որի անհրաժեշտ է, որ հնագիտական տեղանունները անվանվեն թուրքերենով, օրինակ՝ Ստամբուլի փոխարեն չասել Կոստանդնուպոլիս։




























