Մոր հուղարկավորությունից մի քանի օր առաջ Չարլզ III թագավորը եւ նրա կինը՝ թագուհի Քամիլլան, կայցելեն Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա եւ Ուելս, հայտնում է BBC-ն։

Առաջին կանգառը կլինի Շոտլանդիան, որտեղ նրանք կայցելեն շոտլանդական խորհրդարան եւ կմասնակցեն միապետի հիշատակին նվիրված արարողությանը։

Երեքշաբթի օրը թագավորական զույգն ինքնաթիռով կմեկնի Բելֆաստ՝ Հիլսբորո ամրոց, որտեղ նրանք Հյուսիսային Իռլանդիայի հետ թագուհու երկարամյա կապի վերաբերյալ ցուցահանդես կայցելեն։

Նրանք նաեւ կմասնակցեն թագուհու հիշատակի արարողությանը եւ ցավակցական ուղերձ կստանան Հյուսիսային Իռլանդիայի ասամբլեայի նախագահից։

Լոնդոն վերադառնալուց հետո, որտեղ նրանք ներկա կգտնվեն Եղիսաբեթ II թագուհու դագաղի ժամանմանը, ուրբաթ օրը զույգը կմեկնի Ուելս։

Եղիսաբեթ II թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին՝ 96 տարեկան հասակում։ Նա երկիրը ղեկավարել է 70 տարի։ Նոր թագավոր է դարձել նրա որդի Չառլզը, որը ստացել է Կառլ III անունը։ Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր թագավորի հռչակման պաշտոնական արարողությունը։