«Կանեփ-կակաչ-2011» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները օգոստոսի 24-ին, ժամը 16-ին, նախկինում դատված, 39-ամյա Նորիկ Ն.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել են մոտ 6,5 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի 7 թուփ եւ 180 գ ընդհանուր կշռով կանեփի բույսի չորացված տերեւներ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նորիկ Ն.-ն հայտարարել է, որ նշված բույսերը եւ չորացված տերեւները պատկանում են իրեն, աճեցրել է իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է նախաքննություն: