Քահանան Կիեւի Պեչերյան շրջանային դատարանում օծել է Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշինա» կուսակցության նախագահ Յուլիա Տիմոշենկոյին:

Այն բանից հետո, երբ դատավորը տեխնիկական դադար է հայտարարել, Տիմոշենկոյի խցին, որտեղ պահում են մեղադրյալներին, մոտեցել է քահանա եւ առաջարկել նրա վրա սուրբ ջուր ցողել:

«Տեր Աստված, մենք հավատում ենք, որ դու այս առնական կնոջը ուժ կտաս եւ նա կդիմանա»,-ասել է քահանան, հաղորդում է correspondent.net-ը:

Դադարից հետո դատարանը հրապարակել է գործի նյութերը: Դատավարությանը մասնակցել է Տիմոշենկոյի դուստրը եւ  իրավաբան Եվգենիա Կարրը: