Պապուա Նոր Գվինեայի առաջնորդները Չարլզ III թագավորին պետության նոր ղեկավար են հռչակել։ Մայրաքաղաք Պորտ Մորսբիում խորհրդարանում կայացած արարողությանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է PA Media-ն։
Պապուան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հինգ երկրներից մեկն է, որտեղ պետության ղեկավարը բրիտանացի միապետն է։ Նրանց միացել են նաեւ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Սողոմոնյան կղզիները եւ Տուվալուն։





























