Իսրայելն ԱԹՍ-ներին հակազդելու համակարգեր է մատակարարում Ուկրաինային Լեհաստանի միջոցով, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Zman Yisrael-ին։
Աղբյուրների խոսքով՝ սպառազինությունը վաճառվել է Լեհաստանին, եւ զենք վաճառող ընկերությունը չի իմացել, որ Վարշավան հանդես է եկել որպես միջնորդ՝ Կիեւին զենք փոխանցելու համար։
Պաշտպանական արդյունաբերության աղբյուրները պարզաբանել են, որ ԱԹՍ-ներին հակազդելու համակարգերը դասակարգվում են որպես «առաջատար պաշտպանական տեխնոլոգիաներ» եւ հավանության չեն արժանացել՝ Ուկրաինային վաճառելու համար։ ՊՆ-ն դեռ չի մեկնաբանել իրավիճակը։





























