Ուկրաինայի նախագահի աշխատակազմը առաջարկություններ է ներկայացրել անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Առաջարկությունները կոչ են անում «Կիեւի անվտանգության պայմանագիր» ստեղծել՝ համատեղ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որը կմիավորի Ուկրաինան եւ երաշխավոր երկրները:

Առաջարկությունները երաշխիքներին բազմաշերտ մոտեցում են ենթադրում: Ակնկալվում է, որ դաշնակիցների հիմնական խումբը հստակ պարտավորություններ կստանձնի՝ Ուկրաինայի Զինված ուժերին աջակցելու համար, իսկ ավելի լայն խումբը ոչ ռազմական երաշխիքներ կտրամադրի, որոնք կառուցված են պատժամիջոցների մեխանիզմների շուրջ:

Պայմանագիրը կմիավորի դաշնակից երկրների հիմնական խմբին եւ Ուկրաինային։ Երաշխավոր պետությունների այդ խմբում կարող են ներառվել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Լեհաստանը, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրալիան, Թուրքիան, ինչպես նաեւ Հյուսիսային եւ Բալթյան երկրները, Կենտրոնական եւ Արևելյան Եվրոպան։