Հարյուր հազարավոր կատալոնացիներ սեպտեմբերի 11-ին դուրս են եկել փողոց՝ պահանջելով Իսպանիայից անկախություն, գրում է La Vanguardia թերթը։

Ըստ տվյալների ՝ ցույցին մասնակցել է 150 հազար մարդ, մինչդեռ երթի կազմակերպիչները հայտարարել են 700 հազար մասնակցի մասին։ Կադրերում երեւում է մարդկանց հսկայական ամբոխը, որոնց ձեռքին կան պաստառներ, որոնց վրա գրված են Մադրիդից անկախանալու եւ կրկին ընտրություններ անցկացնելու կոչեր։