Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի վարկանիշը կտրուկ ընկել է, այդ մադին են վկայում «Հանրային կարծիք» հիմնադրամի հարցման արդյունքները, հաղորդում է vchastnosti.ru-ն:
Եթե հունվարին Մեդվեդեւին վստահում էին ռուսաստանցիների 55 տոկոսը, ապա այսօր այդ թիվը նվազել է 43 տոկոսի: Հակավարկանիշը, ընդհակառակն աճել է` նախկին 14-ից հասնելով 23 տոկոսի: Մեդվեդեւին ընտրության պահին վստահում էին հարցվածների 49 տոկոսը:
Իրավիճակը նույնն է Պուտինի դեպքում: Հունվարին վարչապետին վստահում էր ռուսաստանցիների 63 տոկոսը, հուլիսին` 50 տոկոսը: Պուտինին չի վստահում 21 տոկոսը (հունվարին` 13 տոկոս):




























