Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին դե ֆակտո կարող է ապաստան խնդրել 5 երկրում, հաղորդում է սերբական e-novine լրատվական կայքը:

Լիբիայի ազգային անցումային խորհրդի անդամ Ֆաթմա Մահմուդը հայտարարել է, որ  դրանք կարող են լինել այն երկրները, որոնց հետ բռնապետը լավ հարաբերություններ ուներ` հարեւան Ալժիրն ու Չադը, ինչպես նաեւ Վենեսուելան, Սերբիան ու Խորվաթիան: Հիմա Քադաֆին գտնվում է Լիբիայում, բայց ոչ Տրիպոլիուն:

«Հայտնի է, որ այդ երկրների ղեկավարներն ու ազդեցիկ քաղաքական գործիչներն ամեն օր կապի մեջ են Քադաֆիի հետ եւ խորհուրդներ են տալիս նրան: Նա շատ լավ հարաբերություններ ունի Սերբիայի եւ նախկին նախագահ Ստեպան Մեսիչի հետ»,-հայտարարել է Մահմուդը:

Նրա խոսքով` Քադաֆիի ուժերի շարքում քիչ չէին վարձականները ինչպես հարեւան աֆրիկյան երկրներից, այնպես էլ նախկին Հարավսլավիայից, հատկապես` Սերբիայից եւ Խորվաթիայից: