Աբխազիայում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են ընթանում:

Նախագահական պայքարին մասնակցում են երեք թեկնածուներ` փոխնախագահ, երկրի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբը, վարչապետ Սերգեյ Շամբան եւ ընդդիմադիր «Ժողովրդական միասնության ֆորումի» առաջնորդ Ռաուլ Խաջիմբան:

Առավոտյան ժամը 8-ից բացվել են 172 տեղամասեր 35 ընտրատարածքներում, երկու տեղամասեր` Մոսկվայում եւ Չերկեսկում:

Քվեարկության ընթացքին հետեւելու են ավելի քան 100 միջազգային դիտորդներ:

Արտահերթ ընտրություններն անցկացվում են նախկին նախագահ Սերգեյ Բաղապշի մահվանից հետո: