Ազգային անցումային խորհուրդը` լիբիական ապստամբների կառավարման մարմինը, հայտարարել է Բենգազիից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի տեղափոխվելու մասին: Այդ մասին հայտարարել է խորհրդի ղեկավարի տեղակալ Ալի Տարխունին:
Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլում տեղի է ունեցել Միջազգային կոնտակտային խմբի հանդիպումը, որտեղ քննարկվել է Լիբիայում ստեղծված իրադրությունը: Խմբի մեջ ընդգրկված է 27 երկիր, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններ:
Կոնտակտային խումբը խոստացել է օժանդակել Ազգային անցումային խորհրդին: Թուրքիայի ԱԳՆ-ը հայտնել է, որ լիբիական ակտիվների ապասառեցման հարցը այս շաբաթ քննարկման կդրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:




























