ԱՄՀ-ի նախկին տնօրեն Դոմինիկ Սրթոս-Կանին, ում վրայից հանվել են սպասուհու բռնաբարության հետ կապված մեղադրանքները, ԱՄՆ-ում վերադարձրել են անձնագիրը: Այդ մասին հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ ակնկալվում էր, որ անձնագիրը եւ այլ անձնական իրեր նրան վերադարձնելու են օգոստոսի 23-ին, երբ նրա դեմ հարուցված քրեական գործը փակվել էր: Սակայն ԱՄՆ-ում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով պետական վարչությունները փակ են եղել: Արդյունքում Սթրոս Կանը ստիպված է եղել երկու օր սպասել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, Նյու-Յորքի դատարանը հանել էր ԱՄՀ-ի նախկին ղեկավար Սթրոս-Կանին ներկայացված բոլոր մեղադրանքները, ով մեղադրվում էր բռնաբարության մեջ: Նրա դեմ հարուցված քրեական գործը փակված է: